Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժողովուրդ». Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է

«Ժողովուրդ». Պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ Մանե Թանդիլյանը պաշտոնավարելու է

5674
0

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ ՀՀ աշխատանքի և սոցի­ալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, հակառակ հրաժարակա­նին, շարունակելու է պաշտոնավարու­մը: Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Մա­նե Թանդիլյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրեց՝ պատճառաբանելով, որ դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմա­նը: Անցել է մեկ շաբաթ, բայց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ըն­դունել այդ հրաժարականը: Արդյուն­քում Մանե Թանդիլյանը շարունակում է աշխատանքի գալ նախկինի նման: Ի դեպ, կառավարության վերջին նիս­տին էլ Մանե Թանդիլյանը մասնակ­ցում էր սովորականի պես: Ասում են՝ Փաշինյանը նախագահի ստորագր­մանը չի ներկայացնի Թանդիլյանին աշխատանքից ազատելու հրամանա­գիրը, և արդեն պայմանավորվածու­թյուն է ձեռք բերվել, որ նախարարը պաշտոնավարելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: