Գլխավոր Լուրեր ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ....

ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

3715
0

ՌԴ նախագահի մոտ ընդունելության ժամանակ Վլադիմիր Պուտինն ինձ ծանոթացրեց Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակիրճ ամփոփելով Մոսկվա կատարած այցի արդյունքները:

Վարչապետը նշեց, որ Մունդիալ-2018-ի մեկնարկային խաղից հետո ՌԴ նախագահը փոքրիկ ընդունելություն է կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների համար, որին ներկա են եղել նաև ինքը և Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը:

«Մենք ուղղակի ծանոթացանք, որևէ շփում, խոսակցություն մեր միջև տեղի չունեցավ»,- ընդգծեց վարչապետը:

Վարչապետն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման որոշ հարցերի, ինչպես նաև ներհայաստանյան որոշակի իրադարձությունների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մոսկվայից վերադառնում ենք Երեւան։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 14 июня 2018 г.