Գլխավոր Լուրեր Նախատեսում ենք 10-15 տոկոսով բարձրացնել դասախոսների աշխատավարձերը. Արամ Սիմոնյան

Նախատեսում ենք 10-15 տոկոսով բարձրացնել դասախոսների աշխատավարձերը. Արամ Սիմոնյան

2805
0

Tert.am-ը գրում է․

Երևանի պետական համալսարանում հաշվարկներ են արվում, որպեսզի բարձրացվեն դասախոսների աշխատավարձերը: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

«Վերջնական հաշվարկներ չկան, բայց նախատեսում ենք աշխատավարձերի 10-15 տոկոսի  բարձրացում՝ շնորհիվ այն բանի, որ նախորդ տարիներին խնայողություններ ենք արել: Նախատեսում ենք նաև գիտահետազոտական աշխատանքների դիմաց վճարներն ավելացնել մինչև 50 տոկոսով, հիմա հաշվարկներ ենք անում: Մենք սա վաղուց էինք նախատեսում, իմանալով, որ վատ ժամանակներ են լինելու (2018 և 2019 թթ. 12-ամյա կրթական համակարգի ներդրման պատճառով քիչ դիմորդներ կան), ու սա նոր չէ, մենք մարտից էինք սրան նախապատրաստվել»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:

Անդրադառնալով այս օրերին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքներին և սոցիալական ցանցերում կենսագրության թարմացված դրվագներին, որտեղ որոշ վրդովված օգտատերեր ընդհուպ պահանջում էին զրկել նրան դիպլոմից՝ ասել է. «Գիտեմ, որ պետք է սովորած լինի հեռակա»:

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում: