Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման փուլի մեկնարկը, հակառակորդն առաջնագծում ակտիվացել...

Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման փուլի մեկնարկը, հակառակորդն առաջնագծում ակտիվացել է. Տիգրան Աբրահամյան

2426
0

Հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես գրել է.

«1. Ապրիլի 12-ը կարելի է համարել Ադրբեջանի ակտիվացման այս փուլի մեկնարկը. հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, որը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում՝ զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ինժիներական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

2. Մոտ մեկ շաբաթ ակտիվությունը դրսևորվում էր զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով և կուտակումներով (նախորդ շաբաթ):

3. Արդեն 2 ամիս է առաջնագծում ակտիվ ինժիներական աշխատանքներ են իրականացվում. կա նաև սեզոնային գործոնը, սակայն միայն ընթացիկ աշխատանքներ չեն իրականացվում:

4. Այս շաբաթ բավականին ակտիվ են հատուկ նշանակությամբ ստորաբաժանումները», -գրել է Տիգրան Աբրահամյանը։