Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Ուրուգվայը ջախջախեց Ռուսաստանին ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԱԱ-2018. Ուրուգվայը ջախջախեց Ռուսաստանին ու դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

1552
0

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ավարտվեց պայքարը A խմբում։ Սամարայում հանդիպեցին մինչ այս 6-ական միավոր վաստակած Ռուսաստանի և Ուրուգվայի հավաքականները։ Խաղում 3։0 հաշվով հաղթեցին հարավամերիկացիները։

10-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ 23-րդ րոպեին Դենիս Չերիշևը դարձավ ինքնագոլի հեղինակ։

36-րդ րոպեին Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ զգուշացվելով հեռացվեց Իգոր Սմոլնիկովը։

90-րդ րոպեին Էդիսոն Կավանին երրորդ գնդակն ուղարկեց Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը՝ 3։0։

Ուրուգվայը վաստակեց 9 միավոր և խմբից պայքարը շարունակեց առաջին հորիզոնականով։