Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հանդեպ վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

ԱԱ-2018. Սաուդյան Արաբիան Եգիպտոսի հանդեպ վերջին վայրկյաններին կամային հաղթանակ տարավ (տեսանյութ)

1574
0

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում մրցեցին A խմբում ընդգրկված Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հավաքականները, որը պարտվեց 1։2 հաշվով ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով։

Վոլգոգրադում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը երկրորդ գոլը խփեց այս առաջնությունում։

Առաջին խաղակեսի վերջնամասում Սաուդյան Արաբիան չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը, սակայն մինչեւ ընդմիջում վերականգնեց հավասարությունը ավելացված 6-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Հանդիպման ավելացված 5-րդ րոպեին էլ Սաուդյան Արաբիան խփեց հաղթական գոլը։

Եգիպտոսն աշխարհի առաջնությունն ավարտեց երեք պարտությունով, իսկ Սաուդյան Արաբիան 3 միավորով։ A խմբից պայքարը շարունակում են Ուրուգվայն ու Ռուսաստանը։