Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրալիային

ԱԱ-2018․ Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Ավստրալիային

1886
0

Աշխարհի 2018 թվականի առաջնության C խմբում ևս տրվեց մեկնարկը: «Կազան Արենայում» մրցեցին Ֆրանսիայի և Ավստրալիայի հավաքականները: Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:

58-րդ րոպեին մրցավարն ԱԱ-2018-ում առաջին անգամ տեսակրկնություն դիտելուց հետո 11 մետրանոց նշանակեց: Հարվածը դիպուկ կատարեց Անտուան Գրիզմանը:

Ընդամենը 3 րոպե անց Սամուել Ումտիտին սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց. մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց: Դիպուկ գտնվեց Միլ Յեդինակը:

Ֆրանսիացիները հաղթական գոլը խփեցին 81-րդ րոպեին, Պոգբայի հարվածից հետո գնդակն անդրադարձավ Բեհիչից, դիպավ հորիզոնական դարպասաձողին և հատեց դարպասի գիծը:

Ֆրանսիան ամբողջ հանդիպման ընթացքում ոչ այնքան վառ ֆուտբոլ ցուցադրեց՝ չարդարացնելով շատ երկրպագուների սպասելիքները: