Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ-ն...

«Հրապարակ». Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Նիկոլ Փաշինյանը, ապա ԱԺ-ն միայն մեկ տարի հետո կարող է լուծարվել

2332
0

«Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգևորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։ «Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք:

Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, և խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել և լուծարման գնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: