Գլխավոր Քաղաքական ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև վարչապետի ընտրության հարցը

ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև վարչապետի ընտրության հարցը

592

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները: Այսօրվա նիստի օրակարգում է նաև վարչապետի ընտրության հարցը։ Նշենք, որ ԱԺ «ԵԼՔ» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Քանի որ վարչապետի թեկնածուի հարցի քննարկման և ընտրության նիստի օրը համընկնում է ԱԺ հերթական նիստերի հետ, ապա վարչապետի ընտրության հարցն իրավունքի ուժով ընդգրկվում է ընթացիկ նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը հայտարարել էր, որ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրությամբ նախատեսված իրավական կարգավորումները: Պատգամավորը կոչ էր արել գործընկերներին դեմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ չխոչընդոտելով խորհրդարանի լուծարմանը:

ԱԺ հերթական նիստին պատգամավորերը կքվեարկեն նախորդ օրը քննարկված հարցերը՝  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հեղինակած օրինագիծը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, «Արհեստակցական միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և այլն:

Օրվա վերջին նիստում ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսված է կառավարության հետ հարցուպատասխան:

ԱԺ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը. առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

ԱԺ-ն քննարկում է վարչապետի ընտրության հարցը. առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Dienstag, 23. Oktober 2018