Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան

Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում. Լենա Նազարյան

1605
0

«Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

««Ելք» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ինչպես արդեն ասվել է, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»: