Գլխավոր Քաղաքական «Ելքը» որոշել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու

«Ելքը» որոշել է Նիկոլ Փաշինյանին առաջադրել վարչապետի թեկնածու

2340
0

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրելու։ Այս մասին տեղեկացնում է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Իրավաբանների հետ խորհրդակցությունը հուշեց, որ պետք է առաջադրենք վարչապետի թեկնածու։ Առաջադրելու ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,– ասաց Գեւորգ Գորգիսյանը։

Նշենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն այսօր է՝ մինչեւ ժամը 18։00–ն։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 16–ին հրաժարական է ներկայացրել վարչապետի պաշտոնից։