Գլխավոր Լուրեր ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում է ԸՕ-ում լրացումներ ու փոփոխություններ կատարելու...

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. օրակարգում է ԸՕ-ում լրացումներ ու փոփոխություններ կատարելու հարցը

1426
0

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին գումարվել Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ այս արտահերթ նիստի օրակարգում են նաև «Հանրաքվեի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին ենթահարցերը: