Գլխավոր Քաղաքական Հրազդանում 4000 ձայնի տարբերությամբ հաղթում է Սևակ Միքայելյանը

Հրազդանում 4000 ձայնի տարբերությամբ հաղթում է Սևակ Միքայելյանը

3154
0

Tert.am-ը գրում է.

22:40

Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրություններից հետո շուրջ 20 ընտրատեղամասերում ձայներն արդեն ամփոփված են: Ըստ դրանց՝ քաղաքապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին շուրջ 4000 հազար ձայների տարբերությամբ առաջ է անցել մրցակցից:

Այս մասին Tert.am-ին հայտնում են Սևակ Միքայելանի նախընտրական շտաբից;

Հիշեցնենք, որ մյուս թեկնածուն Լևոն Ստեփանյանն է:

22:08

Հրազդանի թիվ 26/28 և 26/16 ընտրատեղամասերում արդեն իսկ ավարտվել է քվեների հաշվումը, հաղթում է Սևակ Միքայելյանը

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 26/28 ընտրատեղամասում ամփոփվել են համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները. ըստ այդմ Սևակ Միքայելյանը ստացել է 254, Լևոն Ստեփանյան` 27 ձայն: Անվավեր է ճանաչվել 11 քվեաթերթիկ:

26/16 ընտրատեղամասում Սևակ Միքայելյանը ստացել է 505 ձայն, Լևոն Ստեփանյանը` 176 ձայն, անվավեր է համարվել 44 քվեաթերթիկ:

Տեղեկությունները Tert.am-ին տրամադրել են Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբից: