Գլխավոր Քաղաքական Ցածր մասնակցություն՝ ՀՀ չորս քաղաքների ՏԻՄ ընտրություններում․ Տվյալները 17։00-ի դրությամբ

Ցածր մասնակցություն՝ ՀՀ չորս քաղաքների ՏԻՄ ընտրություններում․ Տվյալները 17։00-ի դրությամբ

1552
0

Հայաստանի չորս խոշոր քաղաքներում (Արմավիր, Հրազդան, Էջմիածին, Կապան) քաղաքապետի ընտրություններում շարունակվում է գրանցվել ընտրողների ցածր մասնակցություն։

Ամենաբարձր ակտիվությունը շարունակում են ցույց տալ Կապանի ընտրողները։ Այստեղ ժամը 17։00-ի դրությամբ 34969 ընտրողներից քվեարկել է 16255-ը, որը կազմում է ընտրողների 46,48 տոկոսը։

Մյուս 3 քաղաքներում պատկերն լրիվ այլ է։ Հրազդան քաղաքում 44154 ընտրողներից 17։00-ի դրությամբ քվեարկել է 13163-ը, ինչը կազմում է ընտրողների 29,81 տոկոսը։

Չնայած այն հանգամանքին, որ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են 11 թեկնածուներ, այնուամենայնիվ, հոգեւոր կենտրոնի եւ բնակչության թվով հանրապետության չորրորդ քաղաքի բնակիչները ամենապասիվն են։ Ժամը 17։00-ի դրությամբ 45278 ընտրողներից քվեարկել է 12148-ը, ինչը կազմում է ընտրողների 26,83 տոկոսը։

Էլ ավելի ցածր ակտիվություն է գրանցվել Արմավիր քաղաքում, որտեղ ժամը 17։00-ի դրությամբ 28699 ընտրողներից քվեարկել է 7583-ը կամ ընտրողների 26,42 տոկոսը։

Նշենք, որ ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20..00-ին, որից հետո կսկսվի ընտրությունների արդյունքների հաշվարկը: