Գլխավոր Քաղաքական Սասուն Միքայելյանի որդին լինելն առավելություն չէ․ Սեւակ Միքայելյանը հրաժարվեց խոսել արձանագրված խախտումների...

Սասուն Միքայելյանի որդին լինելն առավելություն չէ․ Սեւակ Միքայելյանը հրաժարվեց խոսել արձանագրված խախտումների մասին

2041
0

Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի եւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը։

Նա հրաժարվեց որեւէ գնահատական տալ ընտրությունների ընթացքի եւ արձանագրված խախտումների վերաբերյալ եւ հայտարարեց, որ լրագրողների հարցերին կպատասխանի ընտրությունների ավարտից հետո, քանի որ «չի ցանկանում խախտել ընտրական օրենսգիրքը»։