Գլխավոր Իրավական Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է...

Հրազդանում դպրոցների անձնակազմի` Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավին մասնակցելու մասին հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն. Դատախազություն

2201
0

Tert.am-ը գրում է․

Հրապարակումներն ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն հանգամանքները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակի» ստացած տեղեկությանը, ըստ որի՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, որոնք աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

«Այս պահին միայն այս կարող եմ ասել»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանի տարածած հայտարարությանը, որտեղ նշվում է, թե Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը համապատասխան դիմումն առավոտյան կներկայացնի դատախազություն, որպեսզի տեղի ունեցածին իրավական գնահատական տրվի, Արևիկ Խաչատրյանը նշեց, որ դեռ դիմումը չեն ստացել:

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել են Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացել իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրել են, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանել է, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաև առաջարկել ներգրավվել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին: