Գլխավոր Լուրեր Միջազգային Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. կա 10 զոհ, մոտ 50 վիրավոր

2440
0

Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել:

Պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:

Կրթական հաստատությունը տեղակայված է Վոյկովի փողոցում: Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: