Գլխավոր Լուրեր Մամուլ «Հրապարակ». Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում. մեղմ պայմաններում ծառայած ոստիկանները չեն...

«Հրապարակ». Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում. մեղմ պայմաններում ծառայած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին

1729
0

«Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում: Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավի­ճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառա­յություն իրականացնելու նորույթին:

Հիշեց­նենք, որ այս տարվա օգոստոսից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ոստիկանության ներքին զորքերի ծառայողները 15 օրով մեկ­նում են սահման՝ այնտեղ ծառայելու:

Ընդ որում, նրանց ուղարկում են հայ-ադրբեջանական սահ­մանի բավականին վտանգավոր կետերում ծա­ռայության: Մենք լուրեր ենք ստանում, որ մի քանի տասնյակ աշխատակիցներ նույնիսկ խզել են պայմանագրերը և հեռացել համակարգից: Նրանք հրաժարվում են 32 հազար դրամ հավե­լավճարից, որը ստանում են այդ հերթապահու­թյան համար: Չնայած համակարգից զանգվա­ծային արտահոսքի լուրերը պաշտոնապես չեն հաստատում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: