Գլխավոր Իրավական Մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը երեկ հարցաքննվել է ԱԱԾ քննչական վարչությունում. Վանեցյան

Մաքսայինի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը երեկ հարցաքննվել է ԱԱԾ քննչական վարչությունում. Վանեցյան

1872
0

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանը երեկ հրավիրվել է ԱԱԾ քննչական վարչություն, սակայն թե ինչ կարգավիճակով, տեղյակ չեմ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ սկզբում հրավիրվել է որպես վկա, իսկ հետագա ընթացքի մասին ինքը դեռ տեղյակ չէ։

Վանեցյանը շեշտեց՝ չեն ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը կապված է «Գոլդեն Փելես» հյուրանոցների հետ։

Իսկ Արմեն Ավետիսյանի որդու մասին տարածած հաղորդագրության մասով հարցին՝ ճի՞շտ էր նման տեսանյութ տարածելը, երբ այդ պահին Արմեն Ավետիսյանը կասկածյալի կարգավիճակ չուներ, հնարավո՞ր է հետագայում պարզվի, որ այդ հյուրանոցների հետ նա առնչություն չունի, Վանեցյանն ասաց. «Հավատացեք, չի պարզվի։ Օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունները, որոնցով կառուցվել են 3 հյուրանոցները, գրանցված են Արմեն Ավիտիսյանի որդու եւ մոր անունով։ Դա հաստատված փաստ է, որը նախկինում ներկայացվել է որպես Կիպրոսից ներդրում»։

ԱԱԾ տնօրենը նկատեց՝ միայն այն փաստը, որ Արմեն Ավետիսյանի ներկայացրած եկամուտների մեջ չունի այն օրինական գումարները, որոնցով կառուցվել են այդ հյուրանոցները, արդեն իսկ բավարար հիմք է մարդուն մեղադրանք ներկայացնելու համար։