Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Արարատ Միրզոյանը անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող «մոր թունավորման» մասին լուրերին

Արարատ Միրզոյանը անդրադարձել է ԶԼՄ-ներում շրջանառվող «մոր թունավորման» մասին լուրերին

3079
0

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը անդրադարձել է է այսօր ԶԼՄ-ներում շրջանառվող «մոր թունավորման» մասին լուրերին, որտեղ նշվում էր, որ Արարատ Միրզոյանի մայրը թունավորվել է սև խավիարից, և որ Էրեբունի հիվանդանոցը կաթվածահար է եղել։ Նա իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրում է.

«Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին “մամուլով” պարբերաբար տարածվող էժանագին զրպարտությունները և հերյուրանքները՝ մտածելով, թե սրիկայությունն ու անբարոյականությունն էլ, ի վերջո, սահման պիտի ունենան։ Փաստորեն անհիմն լավատես էի։

Կոնկրետ այս մի զրպարտության առթիվ։ Նախ՝ մայրս թունավորվել է սովորական աջիկայից, ոչ թե սև խավիարից։ Երկրորդ՝ միակ պետական մեքենան, որը այդ առիթով հայտնվել է այդ հիվանդանոցի մոտ, եղել է իմ ծառայողականը. երկու անգամ ընդմիջմանս ընթացքում, մեկ անգամ էլ աշխատանքից հետո այցելել եմ մորս։ Հուսամ՝ սենց դեպքերի համար անթույլատրելի ճոխություն չեք համարի։ Ավելորդ է ասել, որ որևէ ճնշում որևէ բժշկի նկատմամբ չի գործադրվել։

Չէ, դատական հայց չեմ ներկայացնելու։ Ժամանակ չունեմ։ Համ էլ՝ ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ։ Առողջություն ձեր ընտանիքներին։

Հ.Գ. Մայրս լավ է, արդեն տանն է»։

Քանի ամիս է՝ փորձում եմ հնարավորինս անտեսել իմ և իմ ընտանիքի մասին "մամուլով" պարբերաբար տարածվող էժանագին…

Опубликовано Ararat Mirzoyan Понедельник, 15 октября 2018 г.