Գլխավոր Սպորտ Ադրբեջանական ակումբը առաջարկ կանի Հայաստանի հավաքականին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստին

Ադրբեջանական ակումբը առաջարկ կանի Հայաստանի հավաքականին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստին

1462
0

Ադրբեջանական «Կեշլյա» ֆուտբոլային ակումբը (նախկին «Ինտեր Բաքու») ցանկանում է հրավիրել Ջիբրալթարի հավաքականի խաղացող Ջոզեֆ Չիպոլինային, որը հոկտեմբերի 13-ին հաղթական գոլ է խփել Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում:

Մայրաքաղաքային ակումբի դիտորդական խորհրդի ղեկավար Զաուր Ահունդովը azerisport.com-ին հայտնել է, որ առաջիկա օրերին «Կեշլյան» առաջարկ կանի Ջիբրալթարի «Լինքոլն» ակումբի 30-ամյա կիսապաշտպանին:

«Կեշլյան» հանդես է գալիս Ադրբեջանի Պրեմյեր լիգայում: