Գլխավոր ՇոուԲիզ Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին

1844
0

Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում: Մանրամասների և հետագա նորությունների համար հետևեք Առաջին ալիքին և eurovision.am կայքին»,- ասված է հաղորդագրության մեջ: