Գլխավոր Սպորտ «Ռեալ»-ը պատասխանել է Ռոնալդուի` բռնաբարության հետ կապված մեղադրանքին

«Ռեալ»-ը պատասխանել է Ռոնալդուի` բռնաբարության հետ կապված մեղադրանքին

1440
0

Մադրիդի «Ռեալ»-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Correio da Manh թերթում հրապարակված մեղադրանքին:

«Այսօր մենք դատական գործ ենք հարուցել Correio da Manh պարբերականի դեմ ապատեղեկատվություն հրապարակելու համար, քանի որ դա մեծ վնաս է հասցրել ակումբի հեղինակությանը: «Ռեալ»-ը ոչինչ չգիտի թերթում հրապարակված տեղեկության մասին: Պահանջում ենք, որպեսզի ակումբի անունն ամբողջությամբ մաքրվի»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ պարբերականը հոդված էր հրապարակել, որում «արքայական ակումբ»-ին մեղադրել էր պորտուգալացի ֆուտբոլիստի վրա ճնշում գործադրելու մեջ: Ըստ աղբյուրի՝ «սերուցքայիններ»-ը Ռոնալդուին ստիպել էին որոշակի գումար վճարել Մայորգային, որպեսզի բռնաբարության գործը փակվի, սակայն 33-ամյա ֆուտբոլիստը դեմ էր եղել այդ գաղափարին, քանի որ իրեն անմեղ էր համարել: