Գլխավոր Սպորտ Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

1424
0

Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն հոկտեմբերի 7-ին Արմեն Գյուլբուդաղյանցին հաստատել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում: Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը եւ դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր Վարդան Մինասյանի հրաժարականից հետո:

Արմեն Գյուլբուդաղյանցը մինչեւ այս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը: Մարչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաեւ Երեւանի «Բանանցը», «Փյունիկը», Դիլիջանի «Իմպուլսը» եւ «Ալաշկերտը»: