Գլխավոր Սպորտ «Ռեալը» գոլ բաց թողեց ավելացված վերջին րոպեին և պարտվեց «Ալավեսին»

«Ռեալը» գոլ բաց թողեց ավելացված վերջին րոպեին և պարտվեց «Ալավեսին»

1056
0

Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ալավեսի» հետ: Իսպանացի Խուլեն Լոպետեգիի գլխավորած թիմը չորրորդ խաղում անընդմեջ գոլ չխփեց: Արքայական թիմը պարտվեց ավելացված 5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով:

«Ռեալը» 14 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Բարսելոնան», որն առաջին տեղում է: «Ալավեսը» նույնպես վաստակեց 14 միավոր եւ բարձրացավ երրորդ տեղ: