Գլխավոր Տնտեսական Բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի. Նիկոլ Փաշինյան

Բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի. Նիկոլ Փաշինյան

1501
0

Կառավարությունը պատրաստվում է պետբյուջեն լուրջ փոփոխությունների ենթարկել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի բյուջեն գնահատում եմ իներցիոն, որովհետեւ դա դեռեւս մեր կառավարության բյուջեն չէ: Դա ինչ-որ առումով նախկինից եկած իներցիայի բյուջեն է: Դա նախկին կառավարության բյուջեի ուրվականն է: Մեր տրամադրությունն այն է, որ ընթացքում այդ բյուջեն պետք է շատ լուրջ փոփոխությունների ենթարկվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս հարցում իրենք աշխատելու են բոլոր ուղղություններով: