Գլխավոր ՇոուԲիզ Հրապարակվել է Ռոնալդուի լուսանկարներն իրեն բռնաբարության մեջ մեղադրող ամերիկուհու հետ

Հրապարակվել է Ռոնալդուի լուսանկարներն իրեն բռնաբարության մեջ մեղադրող ամերիկուհու հետ

3454
0

Համացանցում հրապարակվել է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի լուսանկարն ամերիկուհի Քեթրին Մայորգայի հետ, որը վերջերս ֆուտբոլիստին բռնաբարության մեջ էր մեղադրել:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, լուսանկարը հրապարակվել է CelebritiesBuzz պորտալում: Ռոնալդուն և Մայորգան պատկերվել են մի քանի կադրերում, որոնցում ամերիկուհին պարում և խոսում է պորտուգալացու հետ:

Մայորգան սեպտեմբերի 28-ին առաջին անգամ հրապարակավ մեղադրանք է հնչեցրել ֆուտբոլիստի հասցեին: Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2009-ին Լաս Վեգասում: Ինչպես կինը նշում է, ֆուտբոլիստն ավելի ուշ 375 000 դոլար է վճարել իրեն լռության դիմաց:

Ռոնալդուն կնոջ պնդումները կեղծիք է անվանել: «Նա ցանկանում է հայտնի դառնալ իմ անվան հաշվին: Նման իրավիճակներն իմ աշխատանքի մի մասն են», – ասել է ֆուտբոլիստը:

Նրա փաստաբանները մտադիր են դատի տալ գերմանական Der Spiegel պարբերականին, որը հրապարակել է ամերիկուհու հայտարարությունը: