Գլխավոր Լուրեր Միջազգային Սերբիայի նախագահը լիարժեք մարտական պատրաստվածության է բերել բանակը

Սերբիայի նախագահը լիարժեք մարտական պատրաստվածության է բերել բանակը

1745
0

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը կարգադրել է երկրի զինված ուժերը բերել մարտական պատրաստվածության բարձրագույն մակարդակի, ինչը պայմանավորված է Կոսովոյի հատուկջոկատայինների գործողությամբ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, համապատասխան կարգադրությունը տրվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին:

Աղբյուրը հավելում է, որ լիարժեք մարտական պատրաստվածության են բերվել նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները:

Հայտնի է, որ ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանման 60 ուժային դիրքավորվել է երկրի հյուսիսում գտնվող, սակայն Բելգրադի վերահսկողության տակ գտնվող Գազիվոդե արհեստական լճի մոտակայքում: