Գլխավոր Իրավական Լևոն Երանոսյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել

Լևոն Երանոսյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել

1531
0

Հայաստանի ոստիկանության ուժերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել:

Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը հայտնում է, որ իր պաշտպանյալը հարցաքննության համար Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել:

«Լևոն Երանոսյանը ազատ է արձակվել չհեռանալու ստորագրությամբ: Նա կասկածվում է 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով` պաշտոնական լիազորությունների չարաշահում», – ասաց փաստաբանը: Նա նշեց, որ խոսքը այս տարվա ապրիլի 16-ին եւ 22-ին Բաղրամյան եւ Արցախի պողոտաների իրադարձությունների մասին է համապատասխանաբար: «Գործը վերաբերում է ոստիկանության և ցուցարարների միջև բախումների ժամանակ հատուկ միջոցների օգտագործմանը», – բացատրեց փաստաբանը: