Գլխավոր Լուրեր Պատահարներ Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ և վիրավոր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում. կա զոհ և վիրավոր

1698
0

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում պայթյուն է գրանցվել, դեպքի հետևանքով 40-ամյա տղամարդ է մահացել:

Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասաց, որ սեպտեմբերի 25-ին՝ 12:05-ին, հիիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թթվածնի բալոնի պայթյուն է տեղի ունեցել:

«Ստացված ահազանգի համաձայն՝ բալոնի պայթյունի հետևանքով մեկ հոգի մահացել է: Մահացածը 1978 թվականին ծնված տղամարդ է, ով աշխատում էր՝ որպես թթվածնի արտադրամասի օպերատոր»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Նա հայտնեց, որ այս պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները, կատարվում են համապատասխան գործողություններ, հանգամանքները պարզվում են:

Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել բշժկական կենտրոնի հետնամասում, որտեղ տեղադրված են թթվածնային բալոններ: