Գլխավոր Լուրեր «Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման...

«Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը». Տրյուդոյի թվիթերյան գրառումը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

1829
0

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

«Ուրախ էի Ձեզ տեսնել, վարչապետ Փաշինյան: Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը՝ մյուս ամիս «Ֆրանկոֆոնիա»-ի շրջանակում»,-գրել է Տրյուդոն՝ հղում անելով ՀՀ կառավարության թվիթերյան էջին:

Նշվում է, որ պաշտոնյաների հանդիպումը կայացել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացման արարողության ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները: