Գլխավոր Լուրեր Պատահարներ Թուրքիայում մանրամասներ են ներկայացրել Արարատ լեռան լանջին ծագած հրդեհի հետ կապված

Թուրքիայում մանրամասներ են ներկայացրել Արարատ լեռան լանջին ծագած հրդեհի հետ կապված

1574
0

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Արարատ լեռան լանջին դեռեւս անհայտ պատճառով բռնկված հրդեհը քամու ազդեցության տակ սկսել է արագ տարածվել։

Թուրքական Anadolu գործակալությանը հաջողվել է մի քանի մանրամասներ տեղեկանալ համապատասխան մարմիններից։

Դեռեւս անհայտ պատճառով օրեր առաջ բռնկված հրդեհը վերահսկողության տակ էր վերցվել երկու օր առաջ։ Սակայն հրդեհը հասցրել էր վնասել 200 հեկտար տարածք։

Սեպտեմբերի 17-ին հրդեհը քամու պատճառով կրկին ակտիվացել է ու դուրս եկել վերահսկողությունից։

Քանի որ հրդեհի գոտին բավականին դժվարամատչելի է, ժանդարմերիան փորձում է կանխել հրդեհի տարածումը՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքավորումներով։

Նշենք, որ Արարատի լանջին՝ Իգդիր նահանգի տարածքում բռնկված հրդեհը տեսանելի է նաեւ Երեւանից։