Գլխավոր Լուրեր Միջազգային Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը

1269
0

Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը։

Հայտնի է, որ Էրդողանը հանդիպումից անմիջապես առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քննարկման ավարտին իր ու Պուտինի սպասվելիք ընդհանուր հայտարարությունը «նոր հույս կբերի ամբողջ տարածաշրջանին»։

Ինչպես ավելի վաղ հայտնi էր՝ հանդիպմանը նախագահները գլխավորապես քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակը։