Գլխավոր Լուրեր Պատահարներ Ադրբեջանական զինուժը Նախիջևանից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական զինուժը Նախիջևանից գնդակոծել է Արենի գյուղի շրջանը. Արծրուն Հովհաննիսյան

1976
0

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի՝ այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում: Մեկ օր առաջ նույնպիսի գործողությունների էին դիմել Տավուշում: Ուղղակի, ի տարբերություն Տավուշի՝ գնդակները մինչև Արենի չեն հասել»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: