Գլխավոր Լուրեր Միջազգային «ՆԱՏՕ-ի հետ հանդիպումը հրաշալի էր, Պուտինի հետ հանդիպումը՝ ավելի լավը». Թրամփ

«ՆԱՏՕ-ի հետ հանդիպումը հրաշալի էր, Պուտինի հետ հանդիպումը՝ ավելի լավը». Թրամփ

1241
0

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ամփոփելով նախորդ շաբաթ կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, հայտարարել է, որ այդ «հանդիպումը հրաշալի էր», բայց միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր ռուս պաշտոնակից «Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավն էր»:

«Չնայած, որ ՆԱՏՕ-ի հետ հանդիպումը հրաշալի էր՝ հավաքել եմ մեծ քանակությամբ գումար, բայց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն ավելի լավն էր: Ցավոք, դա ըստ հավուր պատշաճի չի ներկայացվել, քանի որ կեղծ լրատվամիջոցները գժվել են»,-իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահը:

Իր նախորդ գրառման մեջ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ իրեն հաջողվել է այնպես անել, որ նրանք 33 մլրդ դոլարով ավելի գումար վճարեն հյուսիսատլանտյան դաշինքի բյուջե:

«ՆԱՏՕ-ի անդամ պետությունները կվճարեն 33 մլրդ դոլարով ավելի, իսկ ապագայում նաև՝ հարյուր միլիարդավոր դոլարներ և այդ ամենը միայն իմ շնորհիվ:

ՆԱՏՕ-ն թույլ էր, բայց հիմա այն կրկին հզոր է, ինչը վատ է Ռուսաստանի համար: Սակայն մեդիան միայն գրում է այն մասին, թե որքան կոպիտ էի ղեկավարների հետ, բայց ոչ մի  հիշատակում չի անում գումարի վերաբերյալ»,-բողոքել է Թրամփը:

Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին Հելսինկիում դեմառդեմ հանդիպում էր կայացել Թրամփի ու Պուտինի միջև: