Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել. առաջին օրվա ամփոփումը

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել. առաջին օրվա ամփոփումը

2240
0

Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։ Tert.am-ի թղթակիցը Բրյուսելից հայտնում է,որ աշխատանքային այցի առաջին օրը ՀՀ վարչապետը այցելեց «Քարնեգի» հետազոտական կենտրոն, որտեղ նրան դիմավորեց կենտրոնի տնօրեն Տոմաշ Վալաշեկը։

Տեղի ունեցավ հանդիպում  «Քարնեգի» կենտրոնի փորձագետների հետ, որին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Փորձագիտական լայն շրջանակների համար ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քարնեգի» կենտրոնի այցին հաջորդեց վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որին մասնակցում էին նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Այնուհետև ՀՀ վարչապետը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը և վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Այս հանդիպման ավարտից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղևորվեց «Cinquantenaire» համալիր, որտեղ ժամանում էին տարբեր երկրների պատվիրակություններ։

ՀՀ վարչապետին դիմավորեց Բելգիայի Թագավորության վարչապետը։

Այնուհետև տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների և կառավարությունների ղեկավարների արարողակարգային տեսալուսանկարահանում, ինչին հաջորդեց ողջույնի արարողությունը հյուրընկալ պետության կողմից։

Հաջորդիվ Գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան շրջայցից հետո ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների ու անդամների ընթրիք տեղի ունեցավ, որին հայկական պատվիրակությունից մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը շարունակվում է։ Վաղը Փաշինյանը կարճատև հանդիպումներ կունենա մի քանի երկրների ղեկավարների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։