Գլխավոր Լուրեր Միջազգային Ադրբեջանում ցույցերի ընթացքում երկու ոստիկան է սպանվել

Ադրբեջանում ցույցերի ընթացքում երկու ոստիկան է սպանվել

1825
0

Ադրբեջանական Գյանջա քաղաքում բողոքի ցույցերը ցրելու ընթացքում ոստիկանության երկու աշխատակից է սպանվել: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից, գրում է «Թրենդ»-ը:

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, ընդհանուր առմամբ, հանրահավաքին մասնակցել է «կրոնական խմբավորումից» 150-200 մարդ:

Երբ ոստիկանները փորձել են կանխել ակցիայի անցկացումը, ցուցարարները հարձակվել են նրանց վրա «կտրող-ծակող առարկաներով»:

Տեղի ԶԼՄ-ների տվյալներով՝ ցուցարարները հանդես էին գալիս հաջակցություն Գյանջայի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևի դեմ մահափորձի համար ձերբակալված Յունիս Սաֆարովի:

Երկրի ՆԳՆ տեղեկություններով՝ քաղաքի կենտրոնում կարգը հնարավոր է եղել վերականգնել 30 րոպե անց, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հասցրել են մահացու վնասվածքներ հասցնել երկու ոստիկանի՝ Գյանջա քաղաքի ոստիկանակապետ Իլգար Բալակիշիևին և Նիզամիի շրջանի ոստիկանության ղեկավարի տեղակալ Սամեդ Աբասովին:

Ձերբակալվել է 40 ցուցարար:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անձնական հսկողության տակ է առել հանցագործության հետաքննությունը: