Գլխավոր Լուրեր Պատահարներ Սևանի լողափերին 2 երեխա է կորել. փրկարարները շատ արագ գտել են

Սևանի լողափերին 2 երեխա է կորել. փրկարարները շատ արագ գտել են

3958
0

Սևանա լճի լողափերին այսօր՝ հունիսի 8-ին երեխաներ են կորել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ժամը 14:15-ին 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները քաղաքացիներից տեղեկություն են ստացել, որ երեխա է կորել: Ջրափրկարարները գտել են Վ.Տ.-ին (2016թ.) և հանձնել ծնողներին։

Եվս մեկ երեխայի կորելու մասին ահազանգ էլ ժամը 13։21-ին ստացել են Սևանա լճի «Ֆլամինգո» լողափնյա հանգստի գոտում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները: Փրկարարները լողափի տարածքում գտել են Մ.Մ.-ին (2014 թ.) և հանձնել ծնողներին։