Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին

ԱԱ-2018․ Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին

2060
0

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը պարտության մատնեց Մարոկկոյին։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 4-րդ րոպեին խփեց Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալիան վաստակեց 4 միավոր և ընթացիկ առաջատարն է։