Գլխավոր Լուրեր ՀայԹեք «Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

«Яндекс.Музыка»-ն հնչեց Հայաստանում

1694
0

Ինտերնետ: 2018թ  հունիսի 6-ից Яндекс-ը Հայաստանում գործարկեց  «Музыка» հավելվածը:  Այժմ նաև հայաստանյան օգտատերերը կարող են լսել միլիոնավոր երաժշտական կատարումներ և ստանալ անձնական երաժշտական խորհրդակցություն ինչպես բջջային հավելվածում, այնպես էլ համակարգչով:

Ավելին, iOS և Android համակարգերի հավելվածներում առանց ինտերնետի երաժշտություն լսելու համար հարկավոր է վճարովի բաժանորդագրվել:

Հավելվածը գործարկելուց առաջ  ինտերֆեյսը թարգմանվել է հայերեն: Ընդորում Яндекс.Музыка-ի խմբագրությունը պատրաստել է հայկական երաժշտության մի քանի ձայնադարան: Օրինակ ՝ «Դուդուկ՝ ծիրանենու հոգին » («Дудук — душа абрикосового дерева») և «Հայկական ռեպ» («Армянский рэп»): Այստեղ կարելի է գտնել  Սևակ Խանաղյանի, Սերժ Թանկյանի, Լիլիթ Հովհաննիսյանի և այլ հայ հայտնիների բազմաթիվ կատարումներ: Ամեն օր գլխավոր էջին կհայտնվի Հայաստանում ամենատարածված երաժշտական կատարումների չարտը:

Яндекс.Музыка-ն օգնում է մարդկանց անընդհատ նոր բացահայտումներ անել: Ամեն օր ծրագիրը առաջարկում է անհատական և  տվյալ օգտատիրոջը անծանոթ կատարումների ցանկ: Ինչքան ավելի շատ է մարդը լսում երաժշտություն, գնահատում այն իր լայքերով և դիզլայքերով՝ այդքան ավելի ճշտգրիտ է խորհրդակցող համակարգը հասկանում, թե ինչ նոր կատարում խորհուրդ տալ: Բացի այդ՝ ծրագիրը կարողանում է ընտել երաժշտություն ըստ տրամադրության և զբաղմունքի: Օրինակ՝ կարելի է միացնել հանգստացնող երգերի ձայնադարանը կամ գտնել վազքի համար համապատասխան երաժշտություն:

Բաժանորդ կարելի է դառնալ հենց հավելվածում: Բաժանորդագրության ամսական արժեքը մոտ 960 դրամ է, իսկ տարեկանը՝ մոտ 9660 դրամ: Արժեքը կախված է ձևակերպման պահին դոլլարի փոխարժեքից:

Նշենք, որ Яндекс.Музыка-ն Яндекс-ի կողմից Հայաստանում իրականացված առաջին ծրագիրը չէ: 2016 թվականի հուլիսից երկրում գործում է Яндекс.Такси-ն: 2017 թվականից Վանաձորում և Գյումրիյում Яндекс.Такси-ի աջակցությամբ բացվել է ծրագրավորման Яндекс-ի դպրոցը, որտեղ ավագ դպրոցի աշակերտները անվճար ծրագրավորման դասընթացների են մասնակցում : Հայերեն է թարգմանվել նաև Яндекс.Карты-ի Ազգային քարտեզների ինտերֆեյսը:

===

Հայաստանում Яндекс.Музыка-ի համար օգտագործվող ինտերնետի տրաֆիկը Beeline-ի մի շարք բաժանորդների համար անվճար է: